Բացարձակ, դիսոնանս չեմ տեսնում. Վահագն Արսենյանը՝ հոր ՀՀԿ-ական և իր ՔՊ-ական լինելու մասին
«Առաջարկել են, ես էլ համաձայնվել եմ, նախկին մարզպետի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեմ»,-կառավարության շենքի դիմաց պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը։
Անդրադառնալով հարցին՝ թե նախկին մարզպետն ինչո՞վ չի գոհացրել կառավարությանը՝ Արսենյանը պատասխանեց.«Ես ի՞նչ իմանամ, ի՞նձ եք հարցնում։ Ինձ՝ որպես համայնքապետ նա շատ գոհացրել է և ես նախկին մարզպետի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեմ»։
Լրագրողների դիտարկմանը, թե իր հայրը ՀՀԿ-ից է եղել, իսկ ինքը ՔՊ-ի հետ ճանապարհ է անցնում, արդյո՞ք այդտեղ դիսոնանս չի տեսնում՝ Արսենյանն ասաց․ «Բացարձակ, դիսոնանս չեմ տեսնում։ Ես երբեք ոչ մի կուսակցական չեմ եղել, սակայն ունեմ իմ քաղաքական հայացքները, հիմա, իհարկե, կուսակցական եմ»։
Նորանշանակ մարզպետը հայտարարեց թե, ինքը և իր հայրը կիսում են ՔՊ-ի հայացքները։
Արսենյանը նաև կարծիք հայտնեց, որ սահմանազատմամբ կկարողանան ազատագրել Ջերմուկի օկուպացված տարածքները։