Ռուսական զորքերը հրաման են ստացել շտապ կերպով գրավել Պոկրովսկը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը հրաման են ստացել շտապ կերպով գրավել Պոկրովսկը ցանկացած գնով։ Նա այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցին։
Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ ամենալարված մարտերն այժմ ընթանում են Պոկրովսկի և Դոբրոպիլյայի հատվածներում։
«Հակահարձակողական գործողությունը շարունակվում է։ Մենք կարծում ենք, որ այն շատ բարդ է, բայց ժամանակին և հաջողված։ Այս գործողությունը խաթարել է Ռուսաստանի ամառային հարձակողական արշավը», - ընդգծել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ ուկրաինական գործողությունը խափանել է Ռուսաստանի ծրագրերը՝ մինչև նոյեմբեր գրավել Դոնբասի մեծ մասը։