Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ «Arthur brothers»-ի եղբայրներից Արտակ Սարգսյանը որոշել է քաղաքական գործունեություն ծավալել և կուսակցություն է հիմնում։ Մեր ունեցած տեղեկություններով, նրան խոչընդոտում են դա անել։ Նշենք նաև, որ Արտակ Սարգսյանը ներկայում տնային կալանք է կրում։ Մի շարք հարցերի մասին զրուցեցինք նրա հետ։ Վերջինս նշեց՝ քրեական գործը նախաքննության փուլում է։ «Առավելագույն ժամկետը մեկ տարի էր, բայց վարույթն իրականացնող մարմինն արդեն 3-րդ անգամ ժամկետը կասեցրեց։ Համարյա մեկ տարի վեց ամիս է, ինչ նախաքննությունն ընթանում է։

Օրերս նոր նամակ ստացա, որ էլի չորս ամսով կասեցնում են ժամկետը։ Իրավունք ունեն մինչև 2 տարի կասեցնել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։ Ընդգծում է՝ սրա հիմնական պատճառն իրեն փողոցային պայքարից հեռու պահելն է, ճնշումներն են։ «Երբ վարչական հսկողության տակ էի, ժամանակ առ ժամանակ մարդ էին ուղարկում՝ ասելով, թե այս իրավիճակը, կարգավիճակը քո դուրը գալի՞ս է։ Ասում էին. «Արի, դու հրաժարվիր քաղաքական հայացքներիցդ, բրասլետը հանենք, գնա քո Քենիան, առոք-փառոք ապրում էիր, ի՞նչ գործ ունես այստեղ»։ Հիմա ստեղծում են մի իրավիճակ, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը վտանգավոր է։ Ասում են՝ թող, մենք մեր գործն անենք, ի՞նչ գործ ունես, բայց ո՞ւմ թողնես հայրենիքն այսպես վտանգված»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով մեղադրանքներին՝ ընդգծում է. «Առաջինը ստանդարտ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքն էր։ Զենքը չկարողացան տանը դնել, մեր ընտանիքի անդամները հեռախոսներով խուզարկությունը նկարում էին։ Հետո փոխեցին մեղադրանքները։ Դրանցից մեկն երկիր ապօրինի մուտքի մեղադրանքն է։ Հիմնավորում են, որ ստացել եմ անձնագրեր, սակայն ՍԷԿՏ համակարգում մուտք-ելք չկա։ Ասացի, որ անձնագիրը ստացել եմ դեսպանատներից, բերեք առաջին ձևը։ Իհարկե, չբերեցին, որպեսզի հունիսից հետո տնային կալանքը երկարի։ Ստիպված եղա ընտանիքիս ուղարկել տարբեր երկրներ, որտեղ հիշում էի՝ անձնագրերս դեռ կային։ Կան անձնագրեր, որոնք հանձնել եմ, կան, որ չեմ հանձնել, քանի որ վիզաների ժամկետը չէր լրացել։ Իմ անձնագրերը բերեցին, ներկայացրեցին դատավոր Մասիս Մելքոնյանին։

Նույն ստորագրությունը և կնիքը, որ կա առաջին ձևի մեջ, դրվում է անձնագրի մեջ։ Հին անձնագրի սերիան դեսպանը կտրում է, կպցնում առաջին ձևին, անձնագրի վրա գրում է. «Անձնագիրը չեղարկվել է, բայց վիզաները դեռ ակտիվ են»։ Այդ ժամանակ Մասիս Մել քոնյանը տնային կալանքը փոխեց վարչականի, և մեզ թվաց, որ այդ մեղադրանքը «դուրս եկավ», մնաց փողերի լվացումը։ Այս մասով էլ մեկնաբանեմ։ Հանդիսանում եմ Քենիայում հատուկ ջոկատի ստեղծողը, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ։ 2004 թվականին ձերբակալել էինք կոկաինի մեծ խմբաքանակ։ Վճռաբեկ դատարանը կայացրեց իր վճիռը, բողոքարկման այլ կառույց չկար, առաջարկեցի վերացնել այդ խմբաքանակը։ 12 դեսպանատան, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Անգլիայի ներկայացուցիչներ էին ներկա դրա ընթացքին։

Սկսեցինք կրեմատորիայում այրել դա, եկավ ընդդիմության ղեկավարը՝ իմ նախկին թիմակիցը, հետագայում՝ իմ թշնամին, և ասաց, որ սա կոկաին չի, մենք փոխել ենք։ Այրումը կանգնեցրինք, ԱՄՆ դեսպանը կատալիզատոր բերեց։ Խմբաքանակից իրենց ցանկությամբ վերցնում էին, դնում կատալիզատորի մեջ, դառնում էր մանուշակագույն, այրում էին։ Այդ գործողությանը ներկա էր ՄԱԿ-ի թմրադեղերի և հանցագործությունների բաժնի ղեկավարը և ՄԱԿ-ի այլ ներկայացուցիչներ, որոնք այրումից հետո մեզ տվեցին շնորհակալագրեր, գովասանագրեր։

Նույնը՝ դեսպանատների կողմից։ Ընդդիմության ղեկավարը գնաց մի թերթի խմբագրություն, որը փակել էինք միջցեղային թշնամանք հրահրելու պատճառով, այն պատկանում էր նախկին նախագահին, որին գահից «շպրտել» էինք և հաղթել ընտրությունները, և, ժողովրդի լեզվով ասած՝ երկու «աբիժնիկ» տպեցին մի հոդված, որ «Արթուր եղբայրները» փոխել են կոկաինը։ Այդ հոդվածը քննադատության արժանացավ նույնիսկ ՄԱԿ-ի կողմից։ Թերթն արձագանքեց, թե հարցազրույց է եղել, խոսքի ազատություն է, մարդը կարծիք էր հայտնում։ Թեման փակվեց։

Մեր մասին դրական նյութերի կողքին, թե ինչպես են Քենիայում «Արթուր եղբայրները» ներդրումներ բերել, ինչպես են Մոմբասայի նավահանգիստը կառուցել և այլն, որոնումների արդյունքում ի հայտ է գալիս նաև այդ հին հոդվածը։ Քննիչները վերցնում են դա և մեղադրում՝ ասելով, որ այն ժամանակ իբր կոկաինը վաճառել ենք, վերածել կրիպտոարժույթի։ Նույն հոդվածի սկզբում ասվում է՝ իրենք 6 եղբայր են, ամեն եղբայրը աշխարհի մի տեղում մի գործ է անում, բայց մենք իրականում 3 եղբայր ենք։

Դատի ժամանակ դատավորին ասացի՝ պարո՛ն դատավոր, այն երեք եղբայրս հանցագործ են, բռնեք, բերեք, ես էլ ցուցմունք տամ։ Քննիչը ոտքի կանգնեց, ասաց՝ մենք չենք դա ասել, այլ այնտեղի ընդդիմության ղեկավարը, գիտենք, որ երեք եղբայր եք։ Հենց դա էի ուզում լսել և իրենց ասացի՝ այդ ինչպես է, որ նույն հոդվածի մի մասն ասում եք՝ սուտ է, ձեզ ձեռք չի տալիս, երկրորդ մասը ձեզ ձեռք է տալիս, դրանով ուզում եք ինչ-որ վարույթ հարուցել։ Մեկ տարի է՝ ժամկետը կասեցնում են՝ ասելով, որ հարցումներ են ուղարկել մի քանի երկիր, որտեղ մենք եղել ենք։ 72 երկրում եղել եմ, 14 երկրում ունեմ տարբեր տեսակի գործունեություն։

Ուղարկել են հարցումներ Օման, Քենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան, ասում են՝ մինչև այս երկրներից պատասխան չստանանք, չենք կարող իմանալ՝ գործը փակե՞լ, թե՞ չէ։ Այս երկրներից պատասխան կստանան, կասեն, որ ուրիշ երկրներ պետք է հարցումներ ուղարկեն։ Իրենց հիմնական նպատակը բռնաճնշումներն են»,-նշում է մեր զրուցակիցը։

Սարգսյանը ցանկանում է նաև կուսակցություն բացել, իշխանությունն այս հարցում նրան խանգարում է։ «Իմ փաստաթղթերը՝ ID-ն, բանկային քարտերը, հեռախոսները, հեռախոսների համարները չեն տալիս, ձերբակալության ժամանակ դրանք վերցրել են։ Միջնորդություն է ներկայացվում՝ տվեք ID-ն, քանի որ կուսակցություն եմ բացում, պետք է հայտարարագրվել, տվեք բանկային քարտերս, որպեսզի իմ հաշիվներից կարողանամ օգտվել։

Ի դեպ, հաշիվներիս վրա կալանք կամ արգելք չկա, բայց քարտերս չեն տալիս, ասում եմ՝ տվեք հեռախոսներս, հեռախոսներիս չիպերը, որպեսզի կոնտակտներիցս օգտվեմ։ Դատական նիստերն ամբողջությամբ կատակերգություն են»,- ասում է Սարգսյանը։ Խնդրահարույց հարցերը քննարկման առարկա կդառնան ավելի ուշ, քանի որ վերջինս չի ցանկանում, որ իրեն մեղադրեն գործի ընթացքին խոչընդոտելու մեջ։ «Իրենց գործողություններով նրանք ցույց են տալիս, որ ինձ պատժում են»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում