Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ուժգին պայթյուն է որոտացել. խոսվում է հնարավոր զոհերի և վիրավորների մասին
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում գտնվող զենքի պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալներով՝ միջադեպը գրանցվել է Դամասկոսի նահանգի Սաբինա տարածքում:
Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում։
Շտապօգնության մեքենաները ժամանել են դեպքի վայր, սակայն զոհերի կամ վնասի չափի մասին տեղեկություններ չկան։ Պայթյունի պատճառը ներկայումս հետաքննվում է։ Մի շարք սիրիական տելեգրամյան ալիքներ նշում են, որ կան զոհեր և վիրավորներ: