Համասը հաստատել է Գազայում հրադադարի համաձայնագրի կնքումը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր է կնքվել։
Հայտարարությունը հրապարակվել է Համասի Telegram ալիքում։
«Համասը լուրջ և պատասխանատու բանակցություններ է վարել Շարմ էլ Շեյխում, որից հետո պատրաստ է հայտարարել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի մասին», - ասվում է հայտարարության մեջ։
Համասը շնորհակալություն են հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային անուղղակի խորհրդակցություններում միջնորդի դերում իրենց ջանքերի համար և երախտագիտություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրադադարի և իսրայելական զորքերի Գազայից դուրսբերման ուղղությամբ աշխատանքի համար։
CNN-ի տվյալներով՝ աղբյուրներին հղում անելով՝ Գազայի հատվածում Համասի կողմից պահվող իսրայելցի պատանդները կազատվեն հոկտեմբերի 13-ին, որի մասին հայտարարել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: