Իսրայելի և Համասի միջև պատանդների փոխանակումը կարող է սկսվել հոկտեմբերի 13-ին. Թրամփ
Իսրայելի և Համասի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի գերիների հետ կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 13-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Պատանդները կազատվեն։ Սա, հավանաբար, տեղի կունենա երկուշաբթի օրը։ Այժմ շատ բան է արվում պատանդներին ազատ արձակելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ զոհված պատանդների մարմինները նույնպես կվերադարձվեն։