Ռուսաստանից Ղազախստան նոր մայրուղային գազատար կկառուցվի․ «Գազպրոմ»
«Գազպրոմը» եւ Ղազախստանը հուշագիր են ստորագրել Ռուսաստանից Ղազախստան նոր մայրուղային գազատարի կառուցման նախագծի իրականացման մասին:
Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարի աշխատանքային հանդիպման ընթացքում: Կողմերը նշել են երկարաժամկետ համագործակցության ուղղվածությունը՝ հաշվի առնելով բնական գազի նկատմամբ Ղազախստանի աճող պահանջարկը։ Ստորագրվել է նաև համաձայնագիր Ռուսաստանում ղազախական գազի երկարաժամկետ վերամշակման հիմնական պայմանների մասին։