Սերգեյ Լավրովը մեկնելու է Ադրբեջան
Ապրիլի 7-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնելու է Ադրբեջան։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի արտգործնախարարը Բաքվում մասնակցելու է Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը։ Տեղի են ունենալու ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմանի հանդիպումներ։
Ըստ ադրբեջանական աղբյուրների քննարկման գլխավոր թեման լինելու է Ադրբեջանի տարածքով Իրան-Ռուսաստան բեռնափոխադրումները։