Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գալոյան եղբայրներ փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: