Որքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. ԿոբախիձեԴատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումինՂարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասինՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԴեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան ԱբրահամյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՊիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտուքի ժամանակ պիջակը Ռուբինյանի սեղանին դնելու մասին
Տեսանյութ

Մենք ունենք իշխող կուսակցություն, որը չարաշահել է իր վարչական ռեսուրսները, բայց մեզ GONGO անվանելուց առաջ խոսեք ձեր երկրի՝ Ադրբեջանի ժողովրդավարության մասին. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)

2025 թվականի հոկտեմբերի 7-ին Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի շրջանակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանում քաղաքացիական հասարակության դերին և ժողովրդավարության մակարդակին։

 Իր խոսքում Իոաննիսյանը ներկայացրել է ինչպես Հայաստանում ընտրական գործընթացներում առկա խնդիրները, այնպես էլ արձագանքել է Ադրբեջանից հնչած մեղադրանքներին՝ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը՝ ի տարբերություն ադրբեջանականի, գործում է ազատության և հաշվետվողականության պայմաններում։

«Տիկին նախագահող,

Սկզբում ես նախատեսում էի խոսել Հայաստանում ընտրությունների հետ կապված խնդիրների մասին: Մենք ունենք Ռուսաստան, որը փորձում է միջամտել մեր ընտրություններին, ճիշտ ինչպես դա արեց Մոլդովայում: Մենք ունենք ԿԸՀ, որը ձախողում է քաղաքականության մեջ փողի վերահսկումը։

Մենք ունենք կառավարություն, որը հրաժարվում է ընդունել քաղաքականության մեջ փողի վերաբերյալ օրենսդրություն, որը մշակվել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից: Ի վերջո, ունենք իշխող կուսակցություն, որը չարաշահել է իր վարչական ռեսուրսները մի շարք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ առանց հետևանքի:

Բայց քանի որ Ադրբեջանի հարգարժան ներկայացուցիչներն իրենց՝ մեկը մյուսից արտատպված ելույթներում մեզ անվանել են GONGO-ներ (իշխանամետ ՀԿ-ներ), ես կցանկանայի խոսել ՀԿ-ների մասին՝ որպես ժողովրդավարական հասարակության առանցքային բաղադրիչի։

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, այդ թվում՝ իմ ներկայացրածը, բոլորովին երջանիկ չեն երկրում տիրող ժողովրդավարության մակարդակից։ Դրանով հանդերձ, մենք լիարժեք կարող ենք քննադատել մեր կառավարությանը։ Ոչ ոք մեզ դրա համար չի հետապնդի, ոչ ոքի մտքով չի անցնի մեզ դրա համար ձերբակալել, ոչ ոք մեզ դրա համար չի պիտակավորի որպես «օտարերկրյա գործակալներ»։

Մենք կարող ենք քննադատել մեր կառավարությանն այստեղ, մենք կարող ենք քննադատել նրանց մեր երկրում, մենք կարող ենք դա անել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, և մենք կարող ենք ցանկացած հարց ուղղել մեր կառավարությանը և պահանջել պատասխաններ տարատեսակ ձևաչափերով։

Եվ մենք դա անում ենք։ Մենք խստորեն քննադատում ենք մեր կառավարությանը մի շարք հարցերում, մենք լրագրողական հետաքննություններ ենք անցկացնում՝ բացահայտելով մեր երկրի կոռուպցիոն դեպքերը։ Եվ այդ ջանքերի համար մեր կազմակերպությունը ստացել է «Ժողովրդավարության պաշտպան» մրցանակը ԵԱՀԿ անդամ պետությունների մեծ թվով պատվիրակություններից։

Մեր կազմակերպությունը մի շարք դատական ​​գործեր ունի կառավարության դեմ։ Մենք ընդդեմ Հայաստանի գանգատ ենք ներկայացրել ՄԻԵԴ։ Մենք հետաքննություններ ենք իրականացնում, որոնք հանգեցնում են հրաժարականների, քաղաքականության փոփոխությունների և անգամ իրավապահ մարմինների ղեկավարների թեկնածուների արգելափակման։

Ուստի խնդրում եմ, Ադրբեջանից եկած յուրաքանչյուր ոք, ով մեզ կանվանի GONGO, ասե՛ք մեզ, արդյոք երբևէ քննադատե՞լ եք ձեր կառավարությանը մեր կողմից մեր կառավարության հասցեին հնչեցրած քննադատության գեթ 1%-ի չափով: Մենք ժողովրդավարական ինստիտուտներին նվիրված նիստ ունենք։ Խնդրում եմ, խոսե՛ք ձեր երկրի ժողովրդավարության մասին։

Դուք ներկայացնում եք տարածաշրջանի ամենա ոչ ժողովրդավարական երկրներից մեկը։ Մի երկիր, որտեղ ցանկացած ոչ իշխանամետ ՀԿ հետապնդվում է պետության կողմից, ինչպես Ռուսաստանում կամ Բելառուսում։ Եվ հիմա՝ ժողովրդավարությանը նվիրված այս նիստին, դուք խոսում եք ամեն ինչի մասին, բացի Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունից։

Արդյո՞ք Ադրբեջանում կան ընտրություններ։ Արդյո՞ք Ադրբեջանում կան անկախ լրատվամիջոցներ։ Թույլատրվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի քաղաքացիներին քննադատել իրենց կառավարությանը։ Պատասխանե՛ք այս հարցերին, նախքան մեզ GONGO անվանելը»։