Քննչական կոմիտեն մտել է Մերձավանի մի շարք տներ․ խուզարկություններ են իրականացնում
Սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո համայնքում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։
Ավելին, ArmLur.am-ին քիչ առաջ հայտնեցին, որ ոստիկանությունը ստուգում է համայնք մտնող բոլոր մեքենաները։
Սա էլ դեռ քիչ չէ՝ Քննչական կոմիտեն մտել է համայնքի մի շարք տներ և այս պահին խուզարկություններ է իրականացնում։