Ադրբեջանը անտունների խմբաքանակն է ուղարկել բնակվելու օկուպացված Արցախի Իվանյանի շրջան
Օկուպացված Արցախի Իվանյանի շրջան է տեղափոխվել անտուն ադրբեջանցիների ևս մեկ խումբ։
Այս մասին հայտնել են օկուպացված Իվանյանի և Ստեփանակերտի շրջանների վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Այս փուլում ուղարկվել է 18 ընտանիք: Մինչ օրս օկուպացված Իվանյանի շրջան է տեղափոխվել 69 ընտանիք՝ մոտ 270 մարդ: