Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին: