Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Հանրույթի մահը. Վարուժան Բաբաջանյան

«Փաստ» թերթի հիմնադիր Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Հանրույթի մահը
 
Կոպենհագենում Ալիևի հետ Փաշինյանի հանդիպումից բառացիորեն մի քանի օր անց` երեկ, կրկին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի մասին։ Այսինքն` նույնիսկ տերմինի շուրջ չի հաջողվել կոնսենսուսի գալ։ Հասկանալի է, որ Ադրբեջանը շատ ուղիղ ի նկատի ունի հենց միջանցք տերմինը, որքան էլ բառախաղերի միջոցով իշխանությունները փորձեն դա հերքել։
 
Ի վերջո, անգամ տերմինաբանության մեջ համաձայնության չեկած կողմերը ի՞նչ խաղաղության օրակարգ են կառուցում։ Այս պահի հարաբերական խաղաղությունը պատերազմում մեր պարտության արդյունքն է, որովհետև խնդրո առարկան նվաճված է, սահմանազատման արդյունքում Ադրբեջանը գոնե առայժմ միակողմանիորեն ստանում է իր պահանջած հատվածները, քաղաքական և իրավական առումով ստացել է հարցը թաղելու բոլոր գործիքակազմերը` ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, միջազգային ատյաններից ընդդեմ Ադրբեջանի հայցերի հետկանչ և այլն, արդյունքում դիմացը չտալով գեթ մեկ ռազմագերի...
Հիմա ինչքան ուզում եք պոռոտախոսեք, բառախաղեր արեք, թռեք վերև, իջեք ներքև` փաստը սա է, վե՜րջ։ Ու Ալիևի այդ խոսույթի պարագայում Վաշինգտոնյան փաստաթղթերը չափազանց նման են փափուկ կապիտուլիացիայի, երբ դահիճը զոհին լպստում է հոշոտելուց առաջ։
 
Հետևաբար` այս հարաբերական խաղաղությունը բացառապես պարտության ու զիջումների արդյունք է, ոչ թե կորեյկոների գիգանտ մտքի ու դիվանագիտության, ինչպես ցինիկաբար փորձում են վաճառել մեզ վրա իշխանական մունետիկները։
 
Ամենավտանգավորը` ժամանակին անգամ կտրուկ հերքում էին այն, ինչը հիմա ստորագրել են։ Թեման եփեցին, ծամեցին, Օվերտոնի պատուհանի բանաձևով հաշտեցրին հանրային տրամադրությունների հետ, ճանապարհ բացելու անվան տակ փաթեթավորեցին Մինսկի խմբի լուծարումն ու մյուս միակողմանի զիջումները և մի պայծառ առավոտ ստորագրեցին այն` մեր վզին փաթաթելով իբրև խաղաղարար փաստաթուղթ...
 
Վտանգ կա, որ այժմ էլ կրկին հանրային կրքերը կթուլացնեն` թեման սովորական դարձնելով ու հանրային զգոնությունը բթացնելով, ու Ալիևը, ով ոչ մի դեպքում չի շեղվում միջանցքային տրամաբանությունից, կստանա այն։
 
Հաջորդիվ հանրային ականջները կգերդոզավորեն ադրբեջանցիների վերաբնակեցման թեմայով ու մի գեղեցիկ օր կփաթաթեն մեր վզին` իրենց համար նոր տիտղոս հորինելով...
 
Ու քանի որ այս քաղաքական քաղցկեղից քայքայված հանրույթը ավելի շուտ իր մահն է տենչում, քան ցավոտ բուժումը` անտարբեր կհետևի իր անդամահատմանը և, մի ոչ պայծառ առավոտ, հոգին կավանդի` հանուն կորեյկոների ու դիլետանտ թափառախմբի բարեկեցության...»: