Բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք․ նենց որ՝ դուխով․ Ալեն Սիմոնյանը՝ նախկին նախագահների լուսանկար է «ֆոտոշոփել»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ասում է, թե՝ չի դիտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, այլ միայն որոշ կտորներ է դիտել։
Նա 3 նախագահների լուսանկար է տեղադրել իր էջում և կից գրել․
«Չեմ դիտել Քոչարյանի հարցազրույցը ու չեմ էլ պատրաստվում: Մի քանի կտրած տեսանյութ եմ տեսել համացանցում և մեկ-երկու մեջբերում՝ մամուլում: Բովանդակային առումով ոչ մի նոր բանի ակնկալիք չկա, էսթետիկ առումով այդ մարդուն դիտել կամ լսելն ուղղակի տհաճ է: Այդ «սութի» ծիծաղները, դեմքի ծռմռոցը, ցնդաբանություններն ու «կուռաժիտը» ոչ մեկին այլևս հետաքրքիր չէ, իրեն ուղղակի չեն ասել, որ տրամադրությունը չընկնի: Իսկ եթե քաղաքական ասելիք ունի, դրա ճանապարհը վաղուց ցույց տրված է, թող համարձակություն հավաքի ու գա բանավեճի Հայաստանի Հանրապետության եզակի ընտրված ղեկավարի հետ:
Չնայած վստահ եմ, որ իրեն ժամանակին երկրի միակ տղամարդ հայտարարածը վախենում է, ինչպես վախենում են նաև մյուս չընտրվածները: Մի վախեցեք, մեկա բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք, բան չունեք կորցնելու, սենց գոնե շանս կլինի պարզել՝ ձեզանից ով է ավելի դիակ:
Նենց որ՝ դուխով»։