Գեղամ Մանուկյանը կատարել է Միքայել Սրբազանի խնդրանքը. նրան թուրքերեն գրքեր է փոխանցել (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրերս Միքայել Սրբազանին այցիս ընթացքում, նա ցանկություն էր հայտնել ի շարս այլ լեզուներով ընթերցանության համար նևւ թուրքերեն գրքեր ստանալ։
Իսկ ամեն օր Սրբազանը տարբեր լեզուներով է ընթերցանությամբ զբաղվում։ Խոստումս կատարեցի։ Այսօր փոխանցեցի զույգ հատորներ, որոնք նաև իրենց բովանդակությամբ են խորհրդանշական։ Թերևս մեկ էլ իմ նստած տարիներին է ԱԱԾ մեկուսարան թուրքերեն գրքեր բերվել»: