Հրաձգություն Պակիստանի և Աֆղանստանի սահմանին. կա 11 զոհ
Տասնմեկ պակիստանցի զինվորներ են զոհվել Աֆղանստանի սահմանի մոտ զինյալների հարձակման հետևանքով։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալությունը պարզաբանել է, որ զոհվածների թվում են Պակիստանի ռազմական ուժերի ինը զինվոր և երկու սպա։
Հաղորդագրությունների համաձայն՝ զինվորները սպանվել է դարանակալված զինյալների կողմից: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ մինչ այս պահը հայտնի չէ: