Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի դեմ մահափորձ է իրականացվել
Անհայտ անձինք կրակ են բացել Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի մեքենայի վրա Կանյար նահանգում։
Այս մասին հայտնել է Reuters-ը: Նախարարի խոսքով՝ նախագահի ավտոշարասյունը շրջապատված է եղել մոտ 500 հոգուց բաղկացած ամբոխով, որոնք քարեր են նետել մեքենաների վրա, երբ պետության ղեկավարը մոտեցել է միջոցառմանը։
«Նախագահի մեքենայի վրա հայտնաբերվել են գնդակի հետքեր», - նշել է պաշտոնյան։
Էկվադորի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Ինես Մանսանոն ելույթ է ունեցել Նոբոայի դեմ մահափորձի պաշտոնական հայտարարությունից հետո։ Նա պարզաբանել է, որ նախագահը չի տուժել, և որ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է հինգ մարդ։