Մադրիդի կենտրոնում շենք է փլուզվել. կան զոհեր
Մադրիդի կենտրոնում շենքի փլուզման հետևանքով զոհվել է չորս մարդ։ Այս մասին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Փրկարարները այսօր առավոտյան փլատակների տակից դուրս են բերել վերջին երկու անհետ կորած աշխատողների մարմինները։ Ավելի վաղ Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան հաստատել էր երկու մարմինների հայտնաբերումը։
Զոհվածների թվում են երեք տղամարդ և մեկ կին։ Շենքը պետք է վերակառուցվեր չորսաստղանի հյուրանոցի վերանորոգումից հետո. աշխատանքները հաստատվել էին դեռևս այս տարվա փետրվարին։
«Վեցերորդ հարկը փլուզվել է, ինչի հետևանքով փլուզվել են բոլոր ստորին հարկերը», - բացատրել է քաղաքապետը։ Նա հավելել է, որ փլուզման ճշգրիտ պատճառը դեռևս անհայտ է, և միջադեպի հանգամանքները կպարզվեն քննության ընթացքում։