Հակառակորդը նահանջում է մարտական շփման գծի ողջ երկայնքով․ Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը այցելել է Պետերբուրգ և խորհրդակցություն անցկացրել զինվորականների հետ, նրան զեկուցել են ռազմաճակատներում տիրող իրավիճակի մասին:
Հակառակորդը նահանջում է մարտական շփման գծի ողջ երկայնքով, հայտարարել Է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ Կիեւի ռեժիմը փորձում է հարվածներ հասցնել խաղաղ օբյեկտներին դեպի Ռուսաստանի խորքը, սակայն դա Կիեւի իշխանություններին չի օգնի։