Ավերիչ երկրաշարժ Իրանում
Այսօր 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավ-արևմուտքում, ինչի հետևանքով բնակելի տներ են քանդվել, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա: Զոհեր չկան, բայց երկրաշարժի հետևանքով ավերածություններ են գրանցվել քաղաքի բնակելի թաղամասերում: