Արսեն Ղուկասյանի ձեռքին ձեռնափայտ է, ոչ թե մետաղական ձող. Փաստաբան (տեսանյութ)
«Իշխանական լրատվամիջոցները, հավատարիմ մրջյուններից փիղ պատկերելու գործելակերպին (մանավանդ երբ որ դա իրենց է շահեկան), տարածում են նախաքննական գաղտնիքից «արտահոսած» տեսանյութ` հենաշարժողական խնդրով մարդուն հատկացված ձեռնափայտը ներկայացնելով որպես մետաղական ձող և(կամ) մահակ»,-այս մասին հայտնում է Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Նա հրապարակել է Արսեն Ղուկասյանին ձեռնափայտ ցուցված լինելու հավաստագրի լուսանկարը։