Խորվաթիայում օձը կծել է 42-ամյա խմած տղամարդուն և սատկել
Խորվաթիայում իժը խայթել է 42-ամյա Շտեֆ Ռադուլիչին և սատկել՝ նրա արյան մեջ եղած մեծ քանակությամբ ալկոհոլի պատճառով։ Այս մասին գրում է aif.ru-ն։
Տղամարդու խոսքերով՝ նա փոքր-ինչ հարբած էր գործնական հանդիպումից հետո և որոշել էր քայլել։ Մի պահ չափից շատ էր մոտեցել օձին, և վերջինս անմիջապես հարձակվել էր։
«Զգացի սուր ցավ և անմիջապես հասկացա, որ դա օձ է։ Արդեն ուզում էի վազել բժշկի մոտ, բայց նկատեցի, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ․ աչքերը կիսափակ էին, ճոճվում էր, երկու անգամ գլխով հարվածեց ծառին», — պատմել է Ռադուլիչը։
Բժիշկները հայտնաբերել են, որ օձի արյան մեջ եղել է 5.1 գրամ/կգ ալկոհոլ՝ մահացու դոզա սողունների համար։ Միաժամանակ օձի թույնը չի ազդել տղամարդու առողջության վրա։ Ենթադրվում է, որ ալկոհոլը չեզոքացրել է թույնի ազդեցությունը։