Ոստիկանությունը փորձում է առգրավել Վարդան Ղուկասյանի անձնական օգտագործման մեքենան
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին ներխուժել են Գյումրու քաղաքապետարան և փորձում են առգրավել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձնական օգտագործման զրահապատ մեքենան։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը նաև այլ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել։