Ռուբեն Վարդանյանը ամբողջությամբ դուրս է եկել ռուսական ավտոարդյունաբերությունից՝ վաճառելով «Ատոմ» էլեկտրական մեքենաների նախագծում իր բաժնեմասը
Արցախի նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ապօրին մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ և ապօրինի պահվում է Բաքվի բանտում, ամբողջությամբ դուրս է եկել ռուսական ավտոարդյունաբերությունից՝ վաճառելով «Ատոմ» էլեկտրական մեքենաների նախագծում իր բաժնեմասը։
Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը:
«Կամա»-ի հիմնական բաժնետեր «Վոսխոդ» ՍՊԸ-ում նրա 25% բաժնեմասը փոխանցվել է հենց ընկերությանը։
«Կամազի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը (37.5%) և «Սպեկտր» ՍՊԸ-ն (37.5%) մնացին «Վոսխոդի» համասեփականատերեր։ 2024 թվականի աշնանը Վարդանյանը նույնպես դադարեց լինել «Կամազի» համասեփականատեր։