Զանգեզուրի միջանցքով կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ուղիղ կապ․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդգծել է Թուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացման կարևորությունը։ Նա այս հայտարարությունն արել է Գաբալայում կայացած նիստում:
«Մեր համագործակցությունն ավելի իմաստալից և կայուն դարձնելու համար մենք պետք է ամրապնդենք մեր տնտեսական ներուժը և զարգացնենք փոխադարձ ներդրումներն ու առևտուրը», - նշել է նախարարը։
«Կազմակերպությունն ունի զգալի ներուժ այս ոլորտում։ Այս ուղիները Միջին միջանցքի հիմնական օղակն են։ Այս համատեքստում Վաշինգտոնի գագաթնաժողովում TRIPP երթուղու գործարկման մասին հայտարարությունը, որը Զանգեզուրի միջանցքով կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ուղիղ կապ, առանձնահատուկ նշանակություն ունի։ Սա կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման առումով», - հավելել է նախարարը։