Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը տարածաշրջանին հույս է տալիս. Ադրբեջանում Գերմանիայի դեսպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը տարածաշրջանին տնտեսական զարգացման հույս է տալիս։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հյորլեմանը Գերմանա-ադրբեջանական արտահանման ֆինանսավորման 2025 թվականի համաժողովի բացման արարողության ժամանակ։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը տարածաշրջանին հույս է տալիս ոչ միայն խաղաղության, այլև ավելի մեծ կայունության և տնտեսական զարգացման համար։ Սա շատ կարևոր և հզոր ազդանշան է», - ասել է դեսպանը։