Գազայում Իսրայելն ու Համասը շարունակում են միմյանց հրթիռային հարվածներ հասցնել
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Գազայի հատվածից արձակված արկերի մասին։
«Որոշ ժամանակ առաջ Նետիվ Հա'Աշարումից՝ հյուսիսային Գազայի հատվածից հրթիռներ են թռչել դեպի Իսրայելի տարածք և, ամենայն հավանականությամբ, վայրէջք է կատարել այդ տարածքում։ Մինչ այս պահը զոհերի մասին հաղորդագրություններ չկան», - գրել է Իսրայելի բանակն իր Telegram ալիքում։
Հավելենք, որ մի շարք պաղեստինյան տելեգրամյան ալիքներ իրենց հերթին նշում են, որ Իսրայելը ևս իր հերթին Գազայի մի շարք ուղղություններով հրթիռակոծություններ է իրականացրել:
Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից մինչ այս պահը սպանվել է մոտ 1200 մարդ։