Այս պահին դատարանը քննում է եղբորն ու եղբորորդուն պատերազմում կորցրած Արսեն Ղուկասյանի կալանավորման հարցը
Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Ապիջան Սարգսյանն ազատ է արձակվել, իսկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է Արսեն Ղուկասյանի կալանավորման հարցը:
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին համարվում է անհետ կորած: