Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի կբերվի Շուխոնց հրաշագործ Ավետարանը
Հոկտեմբերի 11-ին՝ Սրբոց Թարգմանչաց տոնին, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մատենադարանից Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի կբերվի Շուխոնց հրաշագործ Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00։ Հայտնում են Արագածոտնի թեմից․
«Այս ուրախ առիթով, Թեմակալ Առաջնորդի օրհնությամբ կմեկնարկի թեմական ուխտերթ դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցուց, ուր ժամը 9:00-ին կկատարվի ընդհանրական խոստովանություն, ապա հոգևորականների առաջնորդությամբ կմեկնարկի ուխտերթը:
Սուրբ Պատարագի ավարտին Շուխոնց հրաշագործ Ավետարանը կդրվի եկեղեցու ատյանում հավատացյալների երկրպագության համար մինչև երեկոյան ժամը 16։00։
Սիրով հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու ուխտագնացությանը դեպի հայոց Թարգմանչաց սրբավայր՝ միասնական աղոթքով նորոգելու մեր հոգևոր կյանքի ճանապարհը և հայրենի մեր երկրի խաղաղ ընթացքի համար խնդրելու Թարգմանիչ վարդապետների բարեխոսությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: