Պարեկների կողմից ԲԿ տեղափոխված արնահոսող 4-ամյա երեխայի կյանքը փրկվել է
Հոկտեմբերի 5-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներին մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի-Աճառյան փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս մոտեցել է մի ավտոմեքենա, որով ամուսիններն իրենց 4-ամյա երեխային շտապ տեղափոխելիս են եղել բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, նրանք պարեկներից օգնություն են խնդրել՝ հայտնելով, որ 4-ամյա երեխան անզգուշաբար ընկել է, վնասվել ու արնահոսում է։
Պարեկներն արագ երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքը փրկվել է։