Ֆրանսիայի վարչապետը ներկայացրել է իր հրաժարականի պատճառը
Ֆրանսիայի հեռացող վարչապետ Սեբաստիան Լեկորնուն հայտարարել է, որ իր պաշտոնավարման շարունակման պայմանները չեն բավարարվել:
Այս մասին գրում է France 24-ը: «Իմ վարչապետի պարտականությունները կատարելու պայմանները չեն բավարարվել», - ասել է Լեկորնուն՝ ընդգծելով, որ հրաժարական տալու իր որոշումը պայմանավորված է քաղաքական խմբակցությունների «կուսակցական ախորժակներով», որոնք, նրա խոսքով, անհնար են դարձրել կառավարության աշխատանքը։
Քաղաքական գործիչը նաև մեղադրել է կուսակցություններին փոխզիջման գնալու պատրաստակամության բացակայության մեջ։ «Ես պատրաստ էի փոխզիջման գնալ, բայց յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ցանկանում էր, որ մյուսը լիովին ընդունի իր ծրագիրը», - ասել է նա վարչապետի նստավայրի՝ Պալե Մատինյոնի բակում ունեցած ելույթում։
Լեկորնուն հավելել է, որ միշտ պետք է ընտրել երկիրը, այլ ոչ թե կուսակցությունը, անուղղակիորեն քննադատելով Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայլոդին և Հանրապետական կուսակցությանը՝ առանց նրանց անունները նշելու։