Ալեն Սիմոնյանը որոշել է 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ
Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«Կա ժամկետների անհամապատասխանություն և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել»,- նշել է նա։