Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն լրագրողներին ասել է, որ ԵՄ երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման։
«Սա Ռուսաստանի հետ ռազմական բախման և նախապատրաստական հստակ գիծ է, եթե հաշվի առնենք այնտեղ տեղի ունեցող ռազմական գործունեության բնույթը և ռազմական պլանավորման ծրագրերը»,- ընդգծել է Գրուշկոն՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի արևելյան թևում տիրող իրավիճակը, որտեղ զորավարժությունների թիվն ավելացել է։
Նա նշել է, որ ԵՄ երկրների կողմից ռազմական գործունեության այս ակտիվացումը վկայում է Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական ներկայությունն ամրապնդելու մտադրության մասին: