Շիրակում 36 ժամով պլանային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 7-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Մարալիկ քաղաքի, Քեթի, Արևիկ, Այգաբաց, Ազատան, Բենիամին, Սարատակ, Լուսակերտ, Հոռոմ, Հայրենյաց, Ձորակապ գյուղերի ջրամատակարարումը:
Գյումրի քաղաքում ջրի ճնշումը զգալի կնվազի: