Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Սա ոչ թե խաղաղության, այլ ազգային ողբերգության, պատմական հավերժ ամոթի ու էթնիկ ստորացման օր է. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Երեք տարի առաջ այս օրը՝ Պրահայում Նիկոլը պաշտոնապես հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունը ներկայացվեց որպես «խաղաղության օրակարգի» տրամաբանական քայլ, սակայն իրականում այն դարձավ պետականության հանձնման և ինքնաոչնչացման մեկնարկը։ Պրահայի հանդիպումը ոչ թե խաղաղության հիմք դրեց, այլ հիմք ստեղծեց Արցախի դեֆակտո ու դեյուրե ոչնչացման գործընթացի համար։

Այդ հայտարարությունից հետո մի քանի քայլանոց օպերացիայով թուրքական երազանքն իրականացավ․ նախ՝ փակվեց Լաչինի ճանապարհը, ապա՝ ադրբեջանական անցակետ տեղադրվեց Հաքարի կամրջին, իսկ վերջում՝ Ալիևի ցեղասպանության քաղաքականության արդյունքում Արցախն ամբողջական հայաթափվեց։ Սա էր Նիկոլի «հաղթական Պրահան»։

Այս շղթան պատահական չէր․ այն ձևավորվեց օրվա կառավարիչների դավաճանական հաշվարկների ու դիվանագիտական անգործության հետևանքով։ Նիկոլ հայտարարությունն իրականում ոչ թե խաղաղության, այլ պարտության ինստիտուցիոնալացման ակտ էր․ նա միջազգային հարթակներում սկսեց վարել այն գիծը, որը համընկնում էր Բաքվի օրակարգի հետ՝ հայտարարելով, թե «Արցախի հարցը փակված է» և որ Հայաստանը «պետք է փոխի իր գիտակցությունը»։

Ի դեպ՝ Պրահայի հայտարարությունը նաև փոխեց հայության նկատմամբ միջազգային ընկալումը․ եթե մինչ այդ Արցախի կարգավիճակը դիտարկվում էր որպես չլուծված հակամարտություն, ապա Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հրապարակային ընդունումը Բաքվի համար քարտ-բլանշ էր, որպեսզի իրականացնել այն, ինչին ձգտում էր երեք տասնամյակ՝ Արցախի ամբողջական վերահսկողություն և հայերի բռնի տեղահանում։

Այդ քայլով Հայաստանը կորցրեց ոչ միայն իր ռազմավարական դիրքերը, այլև քաղաքական սուբյեկտայնությունը՝ ինքն իրեն զրկելով բանակցային հնարավորություններից։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դարձավ գայթակղիչ ծխածածկույթը, որի տակ տեղի ունեցավ պետական և ազգային անվտանգության այս անդառնալի ակտը։

Պրահայի հայտարարությունը պետք է դիտարկել Նիկոլի ամբողջական քաղաքական գծի շրջանակում․ այն ամփոփում է այն ողջ գործընթացը, հնչեցրած թեզերն ու նարատիվները, որը այս իշխանությունը թմբկահարում էր 2018-ից հետո։

Սա ոչ թե խաղաղության, այլ ազգային ողբերգության, պատմական հավերժ ամոթի ու էթնիկ ստորացման օր է, որը, կասկած չունեմ, Նիկոլի օրացույցում կարմիրով է նշված»։