Range Rover-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել գազոնում
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել գազոնում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում է վարորդի ինքնությունը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: