Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իրհաճախորդներին և սպառողներին, որ պլանայինաշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի7-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 8-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: