Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցները
Հասարակություն

Չկա ավելի ծանր անարդարություն, քան հովվին իր հոտից բաժանելն ու Աստծո ծառային հանցագործի պիտակով բանտ նստեցնելը միայն նրա համար, որ նա արտահայտել է իր խղճի ձայնն ու ժողովրդի ցավը. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին Երևանում Միքայել Սրբազանի դեմ կայացրած դատավճիռը, որը մեր օրերի պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։ 

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն հոգևորականը բանտարկվում է՝ իր խոսքերի և համոզմունքների համար։ Դա մեր հասարակության մեջ առաջացնում է խորին վրդովմունք և ցավ, քանզի մենք ականատես ենք լինում այնպիսի հալածանքների, ինչպիսիք եղել են միայն խորհրդային բռնապետության տարիներին, այն էլ միայն Ստալինի ժամանակ։ Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է։

Գյումրի քաղաքի Սուրբ Աստվածածնի Յոթ Վերք տաճարը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցին, այն սրբավայրերից է, որտեղ Միքայել սրբազանն իր ծառայությունն է կատարել տարիներ շարունակ և որտեղ է նրա տեղը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Փոխարենը նրան այսօր տեսնում ենք ճաղերի հետևում։ Չկա ավելի ծանր անարդարություն, քան հովվին իր հոտից բաժանելն ու Աստծո ծառային հանցագործի պիտակով բանտ նստեցնելը միայն նրա համար, որ նա արտահայտել է իր խղճի ձայնն ու ժողովրդի ցավը։
Պետական իշխանության նման վերաբերմունքը եկեղեցու հանդեպ հրեշավոր սխալ է, որը հարվածում է մեր ազգային արժեքներին ու եկեղեցու սրբությանը։

Հասարակության լայն շրջանակները խորապես շշմած ու զայրացած են այս աննախադեպ քայլից։ Միլիոնավոր հավատացյալներ և քաղաքացիներ չեն կարող ընդունել, որ մի արքեպիսկոպոսը՝ ժողովրդի ցավով խոսող հոգևորականը, պատժվում է պարզապես երկրի առջև կանգնած մարտահրավերների կապակցությամբ իր մտահոգությունը բարձրաձայնելու համար։ Նման կոշտ գործողությունները վարկաբեկում են պետության վարկը ժողովրդի աչքում և խաթարում են պետականության հիմնարար սկզբունքները։ Եթե այսօր պետությունը բռնաճնշում է իրականացնում եկեղեցու դեմ, ապա ո՞վ է լինելու հաջորդը. սա հարց է, որը հնչում է յուրաքանչյուր հայի մտքում։

Մենք՝ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի անդամներս, խստագույնս դատապարտում ենք դատարանի այս անարդար և չափազանց քաղաքականացված վճիռը։ Այս գործելաոճը կրում է հոգևորականներին վախեցնելու և եկեղեցու ձայնը խլացնելու մտադրություն, ինչը երբեք չի հանդուրժվելու մեր ժողովրդի կողմից։ Ուստի Խորհուրդը հայտարարում և պահանջում է՝

1. Անմիջապես ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջափահյանին և դադարեցնել նրա նկատմամբ հարուցված շինծու քրեական հետապնդումը՝ դադարեցնելով պետական մակարդակով իրականացվող այս քաղաքական հաշվեհարդարը։

2. Դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների դեմ ապօրինի հալածանքներն ու քրեական գործերը, որոնք ուղղված են նրանց քաղաքական հայացքների համար պատասխանատվության ենթարկելուն։ Պետությունը պետք է դադարի ուժ գործադրել եկեղեցու նկատմամբ և հարգել հոգևոր առաջնորդների խոսքի ազատության իրավունքը։

3. Հարգել Հայ Առաքելական Եկեղեցու դերը և անկախությունը երկրում ու դադարեցնել արհեստական հակասությունների սրումը պետության և եկեղեցու միջև։ Կոչ ենք անում իշխանություններին վերանայել իրենց վարքագիծը և վերականգնել պետություն-եկեղեցի բնականոն, փոխհարգանքի վրա հիմնված հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովրդի հոգևոր և ազգային միաբանության։

Այս պահանջների անտեսումը միայն կխորացնի այս օրերի խարանը մեր պետության ճակատին և անվերականգնելի վնաս կհասցնի հայ ժողովրդին։ Մենք հավատում ենք, որ արդարությունը ի վերջո պիտի հաղթի, և աղոթում ենք, որ երկրի ղեկավարությունն ուշքի գա ու դուրս գա ստեղծված իրավիճակից՝ բարոյական քայլ կատարելով։ Հակառակ դեպքում պատմությունը չի ների նրանց, ովքեր իրենց ձեռքով սև բիծ թողեցին ազատ Հայաստանի պատմության վրա՝ հալածելով Աստծու ծառաներին և ժողովրդի ձայնը հասցնողներին։ Սա խայտառակություն է մեր օրերում: 
Աստված պահապան մեր ժողովրդին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ