Կարևոր է, որ մեր տոնացույցում, հաջորդ սերունդների համար հոկտեմբերի 6-ը հռչակվի ուրացման օր. Կարապետ Պողոսյան
Պատմության մեջ կան ուրացման դեպքեր, ինձ հայտնիներից ամենասարսափելին երկուսն են, առաջինն, երբ Պետրոսը ուրացավ Հիսուսին, երկրորդը, երբ 2022֊ին նիկոլը Պրահայում ուրացավ Արցախը, ուրանալով հայկական երկրորդ պետությունը, դրանով ավարտը տվեց Հայոց պատմության նորագույն շրջանի ամենափառահեղ շրջանի, հազարավոր տղաների ինքնազոհությանը, սկիզբ դնելով Հայաստանի Հանրապետության անկմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:
«Չեմ ուզում երկար խոսել հետևանքների մասին, բոլորին են հայտնի, բայց կարևոր է, որ մեր տոնացույցում, հաջորդ սերունդների համար հոկտեմբերի 6֊ը հռչակվի ուրացման օր, և այդ օրը մարդիկ մշտապես իրենց վերաբերմունքը հայտնեն, բոլոր մորթապաշտներին»: