Ինդոնեզիայում գիշերօթիկ դպրոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի
Ինդոնեզիայի Սիդոարջո քաղաքում փլուզված իսլամական գիշերօթիկ դպրոցի փլատակների տակ զոհվածների թիվը հասել է 52-ի։
Այս մասին հայտնել է Detik կայքը։ Կրոնական գիշերօթիկ դպրոցի բազմահարկ շենքը փլուզվել է, երբ ուսանողները հավաքվում էին կեսօրվա աղոթքի համար։
«Իրավապահ մարմինների աշխատակիցները Արևելյան Ջավայի Սիդոարջո քաղաքում գտնվող Ալ-Հոզինի իսլամական գիշերօթիկ դպրոցի փլատակների տակից դուրս են բերել ևս յոթ դի։ Սա մահացածների ընդհանուր թիվը հասցնում է 52-ի», - հաղորդում է հրատարակությունը։
Հավելենք, որ ավելի վաղ զոհերի թիվը 36 էր։