Վենսը կարող է այսօր մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններինՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ ԿոբախիձեՆյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցումԻրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել ԻսրայելինԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՈւկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»
Հասարակություն

Եկեղեցու ներսից հնչող վտանգավոր ձայները. Կարինե Վանեսյան

Լրագրող, հաղորդավարուհի Կարինե Վանեսյանը գրում է.

«Վերջին օրերին հանրային դաշտում որոշ հոգեւորականների հնչեցրած հայտարարությունները ոչ միայն տարակուսանք են հարուցում, այլեւ հստակ վկայում վտանգավոր միտման մասին, երբ քահանան դուրս է գալիս իր հոգեւոր կոչման սահմաններից եւ վերածվում քաղաքական մեկնաբանի՝ ընդունելով հակաեկեղեցական հռետորաբանության տրամաբանությունը։

Այս օրերին հայ հասարակությունը ականատեսն է ցավալի եւ ամոթալի երեւույթներ փաստող իրադարձությունների։
Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականներ Տեր Արամը, Տեր Թադեն եւ Տեր Տարոնը «անսպասելիորեն» ու հրապարակայնորեն հանդես եկան այնպիսի անհավատալի հայտարարություններով, որոնք ոչ թե ամրացրին, այլ խարխլեցին Հայ Եկեղեցու  ներքին միասնությունը։

Այս ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Միքայել Սրբազանի նկատմամբ կայացված դատավճիռը ցնցեց մեզնից յուրաքանչյուրին՝ բացահայտելով ոչ թե Սրբազան Հոր չգործած մեղքը, այլ մեր ժամանակների բարոյական խեղումը։

Հոգեւորականի յուրաքանչյուր խոսք քար կամ հիմք է դառնում հավատքի տաճարի կամ կործանում իր իսկ պատերն ու խորանը։
Տեր Արամին եւ Տեր Թադեին միացած Տեր Տարոնի աղմկահարույց գրառումն ունի ծանր ենթատեքստ․ այն կրում է ոչ թե հոգեւոր խոնարհության շունչ, այլ հիասթափության, ներքին վախի եւ մարդկային վիրավորանքի արտացոլանք է։
Ըստ էության, Տեր Տարոնը նմանատիպ  խոսքերով կանգնում է այն շարքերում եւ նրանց հետ, ովքեր այսօր ամենատարբեր դրսեւորումներով հարձակման են ենթարկում մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Աստվածաշունչը զգուշացնում է.
«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. եւ խորշեցէ՛ք նրանցից»։
Հռոմեացիներին 16:17։

Մեր «քաջարի» եւ «ճշմարտատենչ» հոգեւորականները  փորձում են իրենց ներկայացնել որպես բացառիկ «համարձակ ձայներ» կրողներ։
 Բայց խիզախությունը չի չափվում  ընդվզումներով, այլ խոնարհությամբ եւ համբերությամբ։
Արդարությունը չի հաստատվում  պատվիրատուների հավանությամբ, առաջարկներով, այլ Աստծո առջեւ ազնվաբարո եւ կամավոր ծառայությամբ։

Քահանան կոչված է վեր կանգնել մարդկային կործանարար հոսանքներից՝ փորձելով չտրվել այլեւայլ գայթակղությունների։
 Նա միջնորդ է Երկնքի ու երկրի միջեւ, ոչ թե ազատարար-մեկնաբան՝ հանրային հարթակներում։
Իսկ արդ, դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում»։
Հռոմեացիներին 2:21։

Երբ հոգեւորականը սկսում է հրապարակավ դատապարտել իր եղբորը կամ առաջնորդին՝ նա հիմնահատակ խախտում է այն ամենը, ինչին երդվել էր ծառայել ի սկզբանե։
Նման պահվածքը ոչ թե ազնվության դրսեւորում է, այլ հավատքի քայքայման՝ ներսից փտած արմատների օրինակով։

Միքայել եւ Բագրատ Սրբազանների օրինակները դարձան փորձություն ոչ միայն իրենց, այլեւ բոլորիս համար։
Արդարությունը չի որոշվում երկրային անարդար վճռով․
«Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք»։
 Մատթ. 7:1։

Այսօր Միքայել Սրբազանի  հանդեպ իրականացված անարդարությունը բացահայտում է մեկ այլ ճշմարտություն՝ մենք բոլորս լռությամբ դատում ենք մեր հավատքը։
Եւ եթե այս քահանաները  միանում են իրենց նվիրյալ եկեղեցականների դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնողների, անարդար դատավճիռներ կայացնողների հակաեկեղեցական եւ եկեղեցաքանդ արշավին եւ արշավի հեղինակներին ու կազմակերպիչներին, ապա նրանք արդեն վաղուց հեռացել են ոչ միայն եկեղեցական  միաբանությունից, այլ հե՛նց Քրիստոսից։

Քահանան, ով իր խոսքով պառակտում է Եկեղեցին, գործում է ոչ թե Աստծո Խոսքի, այլ բաժանման ոգու ազդեցությամբ։
Հոգեւոր միասնությունը կառուցվում է միայն հավատքի հիմքի վրա։

Պողոս առաքյալը հիշեցնում է.
Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ: 
Ա Կորնթ. 13:2։

Եւ եթե սերը բացակայում է քահանայի խոսքից, ծառայությունից, եթե նա մոռանում է, որ Եկեղեցին ընտանիք է, ապա նրա խոսքը չի ազդում, որքան էլ «արդար» թվա։

Աստվածաշնչյան պատմությունները լի են օրինակներով, երբ լռությունը դարձել է հավատքի նշան։
Հովսեփը լռեց՝ չնայած չարիքին, բայց Տերը բարձրացրեց նրան։
Քրիստոս լռեց դատապարտման պահին, բայց այդ լռությամբ փրկեց աշխարհը։

Այսօր, երբ ոմանք «ճշմարտության» անունից   բարձրաձայն աղաղակում են, գուցե ժամանակն է հիշելու, որ երբեմն լռելն է իրական խիզախությունը։
Լռել, բայց չդավաճանել։
 Լռել, բայց մնալ հավատարիմ Եկեղեցուն, սեփական առաքելությանն ու հավատավոր ժողովրդին։

Այս ճշմարտությունը պետք է դառնա յուրաքանչյուր քահանայի ծառայության ներքին ոսկե կանոնը։
Ոչ-ոք չի բարձրանում՝ իր եղբորը ստորացնելով։
Ոչ-ոք չի արդարանում՝ Տիրոջ Տունը՝ Եկեղեցին պառակտելով։

«Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը»:
Մատթ. 5:10։

Այս օրհնությունն այսօր պատկանում է Միքայել եւ Բագրատ Սրբազաններին,
իսկ փորձությունը նրանց, ովքեր հաճախ մոռանում են, որ քահանայական Խաչը կրելն այնքան էլ հեշտ չի, բայց նրանից հրաժարվելն ու այն դավաճանելն աններելի է։

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու միասնությունն առավել քան երբեւէ պարտավորեցնող ու արժեքավոր է յուրաքանչյուրիս համար։
Եւ եթե անգամ աշխարհը դատի մեզ, Աստված կդատի նրանց, ովքեր փորձեցին կործանել Իր տունը»։