Սիրիայում մարտեր են սկսվել քրդերի և սիրիական բանակի միջև
Հալեպ նահանգի արևելքում բախումներ են տեղի ունենում քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժեր» կոալիցիայի մարտիկների և սիրիական բանակի ստորաբաժանումների միջև:
Այս մասին հաղորդում է Sham TV-ն։
Ըստ նախարարության՝ երկու կողմերը փոխանակվում են հրետանային և հրթիռային հարվածներով։ Կառավարական ուժերը փակել են Ռաքքա, Դեյր էզ-Զոր և Հալեպի նահանգներում գտնվող ցամաքային ճանապարհները։
Միևնույն ժամանակ, «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ սիրիական բանակը փակել է Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերը Դեյր էզ-Զոր նահանգում կապող անցակետերը։
Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությունը բազմիցս կոչ է արել քրդական ուժերին կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները և դադարեցնել Հալեպի և նրա արվարձանների հրետակոծությունը։