Սիդնեյում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ. կա 16 վիրավոր
Սիդնեյի արևմուտքում գտնվող բնակարանի պատուհանից կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 16 մարդ։
Այս մասին հաղորդում է Sky News Australia-ն։ Ըստ հաղորդագրությունների՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ Քրոյդոն Պարկի արվարձանում գտնվող Ջորջ Ռիվեր Ռոուդում։
60-ամյա տղամարդը մեծ տրամաչափի ինքնաձիգից արձակել է ավելի քան 100 կրակոց։ Նա վնասել է մի քանի մեքենաներ, այդ թվում՝ տաքսի և ոստիկանական մեքենա։
Տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում, և առգրավվել է մի քանի հրազեն։ Կրակողը ներկայումս գտնվում է հիվանդանոցում՝ ոստիկանության հսկողության ներքո։