Իսրայելը վերջին 24 ժամում Գազայում uպանել է 65 մարդու և վիրավորել 153-ին
Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի կողմից իրականացված մարտերի և հրետակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի, ևս 153 մարդ վիրավորվել է։
Գազայի առողջապահության նախարարությունը այս տվյալները հրապարակել է իր Telegram ալիքում։ Նախարարության տվյալներով՝ հակամարտության հետևանքով զոհված Գազայի բնակիչների ընդհանուր թիվը հասել է 67,139-ի, վիրավորների թիվը՝ գրեթե 170,000-ի։
Առողջապահության նախարարությունը նաև ընդգծել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից մահվան ևս մեկ դեպք։ Սովից և թերսնման բարդություններից մահացածների ընդհանուր թիվը հասել է 460-ի։