Իմ մտքերը Վրաստանի ժողովրդի հետ են․ Մայա Սանդու
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Թբիլիսիում տեղի ունեցող անկարգություններին։
Հիշեցնենք՝ Վրաստանում ՏԻՄ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային ցույցերով։ Քվեարկությունը դեռ չավարտված՝ ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելիի պողոտան և հարակից Ազատության հրապարակը:
Վրաստանի 64 շրջաններում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։
Թբիլիսիում անկարգությունների հետեւանքով տուժել է 14 ոստիկան, նրանցից մեկի վիճակը ծանր է։
«Իրավապահ մարմինների աշխատակիցների վերաբերյալ. կան զոհեր, որոնցից մեկը շատ ծանր վիճակում է։ Սա կատարած անձինք պետք է աղոթեն։ Պետությունը շատ խիստ կլինի յուրաքանչյուրի նկատմամբ, ով ձեռք կբարձրացնի ոստիկանի վրա», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե։
Սանդուն գրել է․ «Իմ մտքերը Վրաստանի ժողովրդի հետ են, ովքեր պաշտպանում են ազատությունը և իրենց եվրոպական ապագան։
Ժողովրդավարությունը չի կարող լռեցվել։ Մոլդովան ձեր կողքին է»: