Ադրբեջանում ոչ միայն խոսում, այլև երգում է. տեսահոլովակ են նկարել «Զանգեզուրի միջանցքի» մասին (տեսանյութ)
Ադրբեջանի երաժշտական պատասխանը Նիկոլի` «Զանգեզուրի միջանցքի» ընկալումներին: Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկամբարյանն ու հավելել.
Մինչ Նիկոլ Անհողն ԱԺ ամբիոնն օգտագործում է ժողջանին հերթական անգամ լկտիաբար խաբելու համար, թե բա «իմ ընկալումներով, երբ Ադրբեջանը ասում է «Զանգեզուրի միջանցք»` նկատի ունի Հորադիզ֊Զանգելան ճանապարհը», պաշտոնական Բաքուն երաժշտական պատասխան տվեց Նիկոլի հերթայան կեղծիքին...
Ադրբեջանի ՊԵՏԱԿԱՆ աջակցության գործակալության հրապարակած երաժշտական տեսահոլովակում, նախ` երգչուհիներից մեկի ուսին քցված շալի վրա պատկերված քարտեզում «Զանգեզուրի միջանցքը» ներառում է Հայաստանի ողջ հարավը` Վայոց Ձորը և Սյունիքը և պատահական չէ, որ տեսահոլովակում Զորաց քարերը և դեպի Նորավանք տանող ճանապարհը ևս ներկայացված են որպես «Զանգեզուրի միջանցքի» մաս...
Երկրորդը` էքսկավատորի ղեկին գտնվող Ալիևի կողմից քանդվող պատի հատվածը, որը սև գույնով է պատկերված, շատ նման է Մեղրիի տարածաշրջանին, որտեղով անցնելու են գլխավոր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները...Տեսահոլովակի հեղինակները դրանով հասկացնում են, որ Ալիևը քանդեց թուրքական աշխարհի միավորմանը խոչընդոտող պատը...
Երրորդը` մինչ Նիկոլ Անհողը հրաժարվում է ՄԵՐ Արարատներից, այն իրենցով են անում ադրբեջանցիները...
Ալիևը երաժշտական տեսահոլովակի միջոցով պատասխանեց Նիկոլի ընկալումներին և շատ պարզ հասկացրեց հայ ժողովրդին, որ Նիկոլի ընկալումներն այդ հարցի վերաբերյալ կա'մ ապուշություն են, կա'մ էլ նա հերթական անգամ հիմարացնում և խաբում է հայ ժողովրդին...