Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Պահանջում ենք անհապաղ վերանայել և չեղարկել այս դատավճիռը. «Քոչարի» կուսակցության հայտարարությունը

«Քոչարի» ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցությունն իր դիրքորոշումն է հայտնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ տեղի ունեցածը:

Կուսակցության վարչություն կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցությունը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոսի դատապարտումը։ Մենք համարում ենք այն ոչ միայն անթույլատրելի, այլև վտանգավոր նախադեպ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և ընդհանրապես այլակարծիքների լռեցմանը։ Այս դատավճիռը որևէ կապ չունի արդարադատության հետ․ այն քաղաքական հաշվեհարդարի գործիք է, որի նպատակը երկիրն այլախոհությունից մաքրելն է ու հասարակության մեջ սարսափի մթնոլորտ ձևավորելը։ Այլակարծիքի քրեականացումը սարսափելի հարված է ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը և ազգային միասնականությանը։

Այն ժամանակ, երբ երկիրը խեղդվում է հանցագործությունների մեջ, և անպատժելիությունը դարձել է ամենուր տարածված երևույթ, իշխանությունները զբաղված են միայն այլակարծիքներին պատժելով։ Սա հստակ ցույց է տալիս, որ իշխանության նպատակն արդարություն հաստատելը չէ, այլ իշխանությունը պահելը՝ վախի և ճնշման միջոցով։ Մեր կուսակցությունը հայտարարում է, որ Հոգևոր առաջնորդին ազատազրկելը՝ նրա արտահայտած քաղաքական դիրքորոշման համար, նշանակում է հարված հասցնել նաև հավատքի և եկեղեցու ազատությանը։

Սա իշխանությունների կողմից ինստիտուցիոնալ բռնաճնշում է, որը թիրախավորում է ցանկացած այլակարծիք անձի՝ անկախ դիրքից կամ հանրային ազդեցությունից։

Մենք պահանջում ենք անհապաղ վերանայել և չեղարկել այս դատավճիռը, որովհետև այն ոչ թե արդարադատություն է, այլ քաղաքական հաշվեհարդար։ Ամենայն հայոց պատմության ընթացքում, երբ հայերն ավելի քան հազար տարի պետականություն չունեին, մեզ պահել է Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության և մշակույթի պահապան։

Պաշտպանական հիմնավորումը Միքայել արքեպիսկոպոսի հայտարարությունների

Միքայել արքեպիսկոպոսի հայտարարությունները իշխանափոխության վերաբերյալ պետք է դիտարկվեն ոչ թե որպես ապօրինի կոչեր, այլ որպես ազգային վտանգի պայմաններում բարձրացված ազգային-քաղաքական ահազանգ։ Երբ հայրենիքը կանգնած է իրական սպառնալիքի առաջ, իսկ գործող իշխանությունները գործում են հակաազգային ուժերի շահերին ծառայելով, յուրաքանչյուր գիտակից հայի պարտքն է բարձրաձայնել, որ այդպիսի իշխանությունը չունի ժողովրդի վստահության մանդատ։ Հոգևորականը, որպես ժողովրդի բարոյական առաջնորդ, իրավունք և պարտավորություն ունի հնչեցնել այդ կոչը։

Նրա խոսքը բխում է հայրենասիրությունից, ազգային արժանապատվությունից և ժողովրդի ապագայի հանդեպ պատասխանատվությունից։ Ուստի՝ Միքայել արքեպիսկոպոսի հայտարարությունները ոչ միայն արդարացված են, այլև ազգային անվտանգության ու պետական ինքնիշխանության պահպանման տեսանկյունից պարտադիր ահազանգ»: