Բայց հոգիդ է փոթորկված, Սրբազանդ էլ բանտարկված. Ռուբեն Մխիթարյանն իր բանաստեղծությամբ է շնորհավորել Գյումրու տոնը
Գյումրու ավագանու «Հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը քաղաքի տոնը շնորհավորել է իր գրած բանաստեղծությամբ.
Էսօր իմ Գյումրի, քո օրն է
Բայց հոգիդ է փոթորկված
Կորուստի վերքերդ խորն է
Սրբազանդ էլ բանտարկված
Շուշիում զոհվան որդիքդ
Թշնամուց ռմբահարված
Էսօր ծանր է սիրտդ, միտքդ
Սրբազանդ էլ բանտարկված
Սակայն ինչ էլ խիղճդ տանջե
Չես դառնա հուսալքված
Քու համար Աստված կկանչէ
Սրբազանդ բանտարկված
Երգե, պարե, ուրախացի
Իմ հայրաքաղաք սիրված
Բայց հոդուդ մեջ մի մոռացի
Զոհված ունիս ու բանտարկված։