Խնձորով բեռնված մեքենան վթարից հետո մեջտեղից բացվել է
Մեղրի-Երևան ճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտ ճանապարհատրանսպորտային գիշերը խոշոր վթար է տեղի ունեցել. Միմյանց են բախվել «Ֆորդ տրանզիտ» մեքենան ու բեռնատարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Ֆորդ տրանզիտ»-ն ամվողջությամբ բարձված է եղել խնձորով։ Բախումից հետո մեքենան մեջտեղից բացվել է։ Խնձորները լցվել են ողջ ճանապարհի երկայնքով։ Մեքենայի վարորդը տեղեփոխվել է հիվանդանոց։